ԻՆՏԵՐՆԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Մեր ծառայությունները

.am դոմեն

 .am ենթատիրույթային գոտում անվանում ստանալու հայտով կարող է դիմել ցանկացած անձ, անկախ նրանից հանդիսանում է արդյոք նա այլ դոմենների սեփականատեր

.հայ դոմեն

Դոմենի գրանցման գինը նշանակվում է ռեգիստրարի կողմից և կարող է տարբեր լինել: Ընտրեք ռեգիստրարին և կապնվեք իրեն հետ այլ մանրամասնությունների համար:

Մեր մասին

Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը (ԻՏԿ) Հայաստանի դոմենային անունների ռեգիստրի օպերատորն է և սպասարկում է Հայաստանի վերին մակարդակի տիրույթները (TLD)՝ AM և ՀԱՅ.

ԻՏԿ-ի հիմնական գործառույթներն են դոմենային անունների գրանցման ծառայության տրամադրումը, դոմենային անունների տվյալների շտեմարանի կառավարումը և  AM և ՀԱՅ վերին մակարդակի տիրույթների դոմենային անունների համակարգի (DNS) սերվերների գործարկումը:

ԻՏԿ-ն դոմենային անունների գրանցման գործառույթն իրականացնում է Ռեգիստրարների միջոցով:

Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնը (AMNIC) ԻՏԿ-ի կառուցվածքային ստորաբաժանում է, որը պատասխանատու է DNS և K-root սերվերների համար, ԻՏԿ-ի արտաքին կապերի (IANA-ի, RIPE NCC-ի և CENTR-ի հետ համագործակցությամբ) և դոմենային անունների գրանցման համակարգի մշակման զարգացման համար:

Հաճախ տրվող հարցեր

Կա՞ն արդյոք տեխնիկական սահմանափակումներ դոմենների անվանման հարցում

Այո, սահմանափակումներ կան՝
1.  դոմենի անվանումը չի կարող պարունակել ավելի քան 63 նիշ:
2.  AM գոտիում որպես նիշ կարող են օգտագործվել միայն լատինական տառեր, թվեր և գծիկ (մինուս նշան)՝ a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9  և միայն Հայկական Unicode նիշեր բացառությամբ ‘և’-ի, լատինական թվեր և գծիկ ՀԱՅ գոտիում՝ ա բ գ դ ե զ է ը թ ժ ի լ խ ծ կ հ ձ ղ ճ մ յ ն շ ո չ պ ջ ռ ս վ տ ր ց ւ փ ք օ ֆ 0 1 2 3 4 5 6 7 8 9
3. դոմենի անվանումը չի կարող սկսվել գծիկով և անընդմեջ երկու գծիկ պարունակել:

Ո՞վ կարող է դիմել .am ենթատիրույթային գոտում անվանում ստանալու հայցով

Ցանկացած անձ, անկախ նրանից հանդիսանում է արդյոք այլ դոմենների սեփականատերը թե ոչ:

Ի՞նչ է նշանակում անվանման սերվեր

Անվանման սերվեր է կոչվում այն սերվեր, որը պահպանում է տվյալ դոմենի անունը Համացանցի (Ինտերնետի) համապատասխան գոտիում և որում գործում է համապատասխան ծրագրային համակարգ:

Ի՞նչ է նշանակում դոմենը

րպես կանոն դոմենի անվանումը կազմված է լինում մեկից ավելի մասերից, որոնք միմյանցից բաժանվում են կետերով:
Աջ վերջնամասը համապատասխանում է առաջին մակարդակի դոմենին: Նրանից ձախ գտնվող մասերը համապատասխանում են դոմեններին, որոնք ստորադաս են աջից գտնվող դոմենի նկատմամբ: Տեսականորեն այդ ստորաբաժանումը կարող է շարունակվել մինչև 127 մակարդակի խորություն, իսկ յուրաքանչուր մաս կարող է պարունակել մինչև 63 նիշ, սակայն դոմենի անվանման ընդհանուր երկարությունը չի կարող գերազանցել 255 նիշ: Իրականում, որոշ ռեգիստրները ավելի կառճ անուններ են թույլատրում:
Պիտակի սահմանչափը IDN անունների համար վերաբերվում է A-պիտակներին (ASCII պատկերում) ի տարբերություն U-պիտակներին (Unicode պատկերում): Անունը կարող է թարգմանվել, օրինակ IDN Conversion Tool գործիքով:
Դոմենների անվանումների համակարգն իրենից ներկայացնում է սերվերների անվանումների ստորակազմական միասնություն: Յուրաքանչուր դոմեն կամ ենթադոմեն ունի մեկ կամ ավելի պաշտոնական սերվեր, որը կրում է տեղեկություններ այդ դոմենի մասին և այդ դոմենից ստորև գտնվող դոմենների մասին: Հիերարխիայի գագաթին են գտնվում արմատական սերվերները, որոնց հարցումն է հղվում առաջին մակարդակի դոմենի անվանման դիմելու դեպքում:

Ի՞նչ է նշանակում առաջին կարգի դոմեն

Դոմենի անվանումը սովորաբար կազմված է լինում երկու կամ ավելի մասերից (տեխնիկական պիտակներից), որոնք բաժանված են կետերով:
Օրինակ` “amnic.net”. Աջից վերջին պիտակը համապատասխանում է առաջին կարգի դոմենին (TLD). Օրինակ` www.amnic.net կայքն ունի “net” առաջին կարգի դոմեն:
TLD-ն կարող է նաև լինել ոչ ASCII, այլ Unicode նիշերով անուն, այսպես կոչված IDN (Internationalized Domain Name) անուն, օրինակ “հայ”:

Ի՞նչ է նշանակում գրանցորդ

Գրանցորդ է կոչվում AM և/կամ ՀԱՅ առաջին կարգի դոմեններում դոմեն ձերք բերման հայտ ներկայացնող, կամ այդպիսի դոմենի սեփականատեր հանդիսացող անձը կամ կազմակերպությունը:

Ո՞վ է ռեգիստրարը

Ռեգիստրար է կոչվում այն ընկերությունը, որն պայմանագիր ունենալով ԻՏԿ-ի հետ, կատարում է Ինտերնետային դոմենների անունների գրանցումը AM և/կամ ՀԱՅ առաջին կարգի դոմեններում և նշանակում է դոմենների գրանցման վարձը:

Ի՞նչ է ռեգիստրը

Ռեգիստր է կոչվում այն մարմինը, որը կառավարում է դոմենների գրանցումը է առաջին կարգի դոմեններում:
Նա ստուգում է դոմենների անունների տրամադրման կաղաքականությունը և տեխնիկապես ապահովում է առաջին կարգի դոմենների աշխատանքը:

AM NIC Ռեգիստրարներ

Ցանկացած վեբ կայք համացանցում հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է ունենալ դոմեն։ Դոմենը կայքի անվանումն է, որի միջոցով մարդիկ կարողանում են գտնել և այցելել այս կամ այն կայքը, բլոգը, ինտերնետ-խանութը։ Դոմենները բաղկացած են անվանումից և տիրույթից: Անվանումը ընտրում եք դուք և այն կարող է ունենալ 2-ից մինչև 63 սիմվոլ, բաղկացած է լատինական տառերից, թվերից և գծիկից` «-»: Գոյություն ունեն միջազգային տիրույթներ, դրանք են` .com, .net, .biz, .info, .org, և այլն:

Հայաստանում  դոմեններ գրանցման թույլտվություն ստացել են թվով 24 ընկերություններ:

Կապ մեզ հետ

“Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն” ՍՊԸ

ք.Երևան, Արամ Խաչատրյան փող. 17 բն.2
Հեռ. (+374)60-272-216 
Էլ.փոստ info@itc.am