Սույն թվականի մայիսի 22-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում: Հանդիպման նպատակը .հայ դոմենային անունների տիրույթի առաջմղման և զարգացման համար նախատեսված նոր գործողությունների առաջարկների և գաղափարների քննարկումներն էին:

Հանդիպմանը ներկա էին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամները, ինչպես նաև Ռեգիստրար ընկերություններից ներկայացուցիչներ: