2019 թ․ դեկտեմբերի 20-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ և «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռեգիտոն՝ հանդիպում ռեգիստրարների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ռեգիստրար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված տեխնիկական մասնագետներ: Դիտարկվող թեմաներն էին՝ ․հայ դոմենային անունների տիրույթի զարգացումը և էլ․փոստի ներկա լուծումների վերլուծությունը, դոմենային անունների ավտոմատացված գրանցման առանձնահատկությունները, ռեգիստրարների ինտերֆեյսում հաշվեկշռի առցանց լիցքավորման համակարգի գործարկումը և այլն:

Քննարկումներն ամփոփվեցին համոզմամբ, որ նման հանդիպումները կլինեն շարունակական և առանձին աշխատանքային խմբերի մասնակցությամբ հնարավոր կլինի լավագույն արդյունքներ արձանագրել։